Մաքսիմ Գլուշենկով
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 28, 1999[1] (25 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Սմոլենսկ, Ռուսաստան | ||||||||||||||
Հասակ | 179 սանտիմետր[2] | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մաքսիմ Ալեքսանդրովիչ Գլուշենկով (ռուս.՝ Максим Александрович Глушенков, հուլիսի 28, 1999[1], Սմոլենսկ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլով սկսել է զբաղվել 5 տարեկանում «Սմոլենսկ» ֆուտբոլային ակումբի տեղի խմբակում. առաջին մարզիչը եղել է Սերգեյ Պուչկովը։ Հոր պնդմամբ 11 տարեկանում տեղափոխվել է ավելի հեռանկարային Կոնոպլյովի ֆուտբոլային ակադեմիա (Տոլյատի)։ Երեք տարի հետո տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ», բայց հաճախակի վնասվածքների պատճառով չի կարողացել ամրապնդել տեղը թիմում և շուտով հայտնվել է մայրաքաղաքային մեկ այլ դպրոցում՝ «Չերտանովո»[3]։ Սկսել է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում, բայց ոչ բարձրահասակ լինելու պատճառով աստիճանաբար վերաորակավորվել է որպես եզրային հարձակվող և եզրային կիսապաշտպան։
2016 թվականի հուլիսի 29-ին «Չերտանովոյի» կազմում անցկացրել է իր նորամուտային խաղը ՊՖԼ առաջնությունում ընդդեմ «Կալուգայի»[4], իսկ օգոստոսի 18-ին խփել է առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում՝ աչքի ընկնելով «Էներգոմաշ» ակումբի դեմ խաղում[5]։ Իր առաջին մրցաշրջանում անցկացրել է 22 խաղ և խփել 7 գնդակ։ 2017/18 մրցաշրջանում խփել է արդեն 9 գնդակ՝ անցկացնելով 25 խաղ և օգնել է թիմին հաղթել ՊՖԼ առաջնությունում (Արևմուտք տարածաշրջան) և դուրս գալ Ֆուտբոլի ազգային լիգա։ 2018/19 ՖԱԼ առաջնության աշնանային հատվածում խփել է 11 գնդակ՝ դառնալով մրցաշարի երկրորդ ռմբարկուն։
2019 թվականի հունվարի 4-ին իր թիմակից Նաիլ Ումյարովի հետ միասին պաշտոնապես տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբ[6]։ 2019 թվականի մարտի 11-ին կատարել է իր նորամուտը «Սպարտակ-2»-ի կազմում՝ ՖԱԼ առաջնության՝ Զենիթ-2 ֆարմ-ակումբի դեմ խաղում (1:1) խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում և գոլ խփելով հանդիպման 51-րդ րոպեին[7]։ 2019 թվականի մարտի 17-ին կատարել է իր նորամուտը «Սպարտակի» հիմնական կազմում՝ Պրեմիեր լիգայի՝ «Զենիթի» դեմ խաղի 73-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Տաշաևին[8]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականից հրավիրվել է տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներ։ 2019 թվականի մարտին առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական[9]։ Մարտի 22-ին իր նորամուտն է կատարել երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով Շվեդիայի երիտասարդական (մինչև 21) հավաքականի դեմ ընկերական խաղին (2:0)[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Ալեքսանդր Անատոլևիչ Գլուշենկով (ծնվել 1971 թվականին), նախկին ֆուտբոլիստ, պաշտպան[11]։ Հայտնի է Սմոլենսկի «Կրիստալ», «Սմոլենսկ» և Բրյանսկի «Դինամո» ակումբներում իր ելույթներով։ 2019 թվականի մարտի տվյալներով՝ Սմոլենսկի «Դնեպր» ակումբի ադմինիստատոր։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՊՖԼ առաջնության հաղթող - 2017/18 (Արևմուտք տարածաշրջան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ https://premierliga.ru/players/Glushenkov-Maksim
- ↑ Максим Глушенков: «Пытаюсь не отставать от отца», Газета «Рабочий Путь» (6 февраля 2017)
- ↑ Калуга — Чертаново (2:0). Первенство ПФЛ 2016-17. Зона Центр. Протокол матча, Sportbox.ru (29 июля 2016)
- ↑ Чертаново — Энергомаш (1:4). Первенство ПФЛ 2016-17. Зона Центр. Протокол матча, Sportbox.ru (18 августа 2016)
- ↑ Официально: Умяров и Глушенков стали игроками «Спартака», Sportbox.ru (4 января 2019)
- ↑ Спартак-2 VS. Зенит-2 — ФНЛ, 1fnl.ru (11 марта 2019)
- ↑ Спартак — Зенит (1:1). Премьер-Лига 2018-19. Протокол матча, Sportbox.ru (17 марта 2019)
- ↑ Максименко, Ломовицкий, Сулейманов и Игнатьев вызваны в молодежную сборную России, Советский Спорт (7 марта 2019)
- ↑ Россия (U-21) — Швеция (U-21) (2:0). Товарищеские матчи 2019-21. Протокол матча, Sportbox.ru (22 марта 2019)
- ↑ Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Գլուշենկով» հոդվածին։ |
|